ԱՄՆ-ը տասնյակ տանկեր է ուղարկում Արևելյան Եվրոպա

16:10     24 հունիսի, 2015

ԱՄՆ պաշտպանության նախարար Աշ Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Բալթյան և Արևելյան Եվրոպայի դաշնակից երկրներ ուղարկել տասնյակ տանկեր, զրահապատ մեքենաներ, ինքնագնաց հաուբիցներ և այլ ռազմական տեխնիկա՝ ի պատասխան  Ուկրաինայում  Ռուսաստանի գործողությունների, հայտնում է CNN-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարարը որոշումը բացատրել է հետևյալ կերպ. «Մենք պետք է նախապատրաստենք ՆԱՏՕ-ին և մեր դաշնակիցներին պաշտպանվելու կիբեր մարտահրավերներից, մասնավորապես` Ռուսաստանից եկող»:

«Մենք պետք է բացատրենք նրանց, ովքեր կասկածներ ունեն ՆԱՏՕ լիազորությունների վերաբերյալ, որ Եվրոպայի անվտանգությունն ամեն ինչից կենսական է մեզ համար» ,- հավելել է Քարթերը:


© armedia.am