Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի ցույցերի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Բողոքի ակցիաներ են տեղի ունենում Վանաձորում, նստացույցը շարունակվում է նաև Գյումրիում:
Այսօր 18.00-ին բազմամարդ հանահավաք է նախատեսված նաև Արագածոտնում:
«Մի քանի ուրախալի լուր ունենք: Առավոտյան զանգեցին ու հայտնեցինք, որ Վաշինգտոնում երեկ Հայաստանի հյուպատոսարանի մոտ 1000-ից ավելի մարդ բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի թակացման: Բողոքի ցույց են անցկացվել նաև Ստրասբուրգում, Գերմանիայի ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներում»,- ասալ է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը: