«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Հյուսիսային Կովկասում իր «վիլայեթի» (նահանգի) ստեղծման մասին: Այս մասին հայտարարել է Institute for the Study of War-ը` վկայակոչելով ԻՊ-ի մամլո քարտուղար Աբու Մուհամադ ալ-Ադնանիին:
Աղբյուրը գրում է, թե «Կովկասի վիլայեթի» ստեղծման մասին հայտարարվել էր Դաղստանի, Չեչնիայի, Կաբարդինո Բալկարիայի մի շարք ռազմական խմբավորումների ղեկավարների` ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բագդադիին հավատարմության երդում տալուց հետո: