Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների ժամկետը երկարացնելու մասին՝ սկսած հունիսի 24-ից, տեղեկացնում Է TACC:
Հիշեցնենք, հունիսի 22-ին ԵՄ խորհուրդը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, կես տարով երկարացրել Է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը:
ԵՄ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայի իրադարձությունների և 2014 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: