Հունաստանին չի հաջողվել համաձայնության գալ վարկատուների հետ

11:05     25 հունիսի, 2015

Հունաստանի և վարկատուների միջև բանակցությունների հերթական փուլը հունիսի 24-ին ավարտվել է անարդյունք, հաղորդում է BBC-ն:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին չի հաջողվել վարկատուների հետ համաձայնեցնել համաձայնագրի վերջնական տեքստը: Մասնավորապես` Արժույթի միջազգային  հիմնադրամի ներկայացուցիչը պահանջում է կրճատել սոցիալական ծախսերը, այնինչ Հունաստանը նախընտրում է բարձրացնել հարկերը վճարունակ քաղաքացիների համար:

Բանակցությունները կշարունակվեն նաև այսօր:


© armedia.am