Պակիստանում անոմալ շոգ եղանակի զոհերի թիվը գերազանցել Է հազարը, հաղորդում է Euronews-ը:
Եղանակային պայմաններից ամենաշատը տուժում են հարավային նահանգները և մասնավորապես՝ Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաքը: Օդի ջերմաստիճանն այստեղ հասնում է 45 աստիճանի:
Պակիստանյան լրատվամիջոցների տվյալներով՝ արևահարության Է ենթարկվել ավելի քան 40 հազար մարդ, ևս ավելի քան 8 հազար բնակիչ հոսպիտալացվել է:
Իրավիճակն ավելի է բարդանում Ռամադանի սկսվելու պատճառով, քանի որ այս ընթացքում մուսուլմանները մինչև մայրամուտ չպետք է հեղուկ ընդունեն կամ սնվեն: