Այսօր կառավարության նիստից էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղյալ համարվի, ասաց, որ «նման որոշում չկա, և ես չեմ կարծում, թե նման որոշում կլինի», տեղեկացնում է lragir.am-ը:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարվել էր, թե մամուլի ասուլիս են հրավիրելու Երվանդ Զախարյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պարզաբանելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով, սակայն այս պաշտոնյաներն այդպես էլ չներկայացան ասուլիսին: Նրանց փոխարեն ասուլիս տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախրար Արտեմ Ասատրյանը, ով հայտարարեց, որ նպաստները բարձրանում են 2000 դրամով: