«Говорите правду». НТВ-ի լրագրողն ուղիղ եթեր մտավ ցուցարարների պաստառների ուղեկցությամբ

18:37     25 հունիսի, 2015

Երբ Բաղրամյան պողոտայում ռուսական  НТВ  լրատվամիջոցի լրագրողն ուղիղ եթեր էր մտնում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նրան անմիջապես շրջափակեցին ռուսերեն գրված պաստառներով, գրում է tert.am-ը:

Ցուցարարները պարզել էին «Говорите правду» և  նմանաբովանդակ այլ պաստառներ:

Ռուսական լրատվամիջոցները շարժումը ներկայացնում են որպես Արևմուտքի կողմից հովանավորվող և համեմատականներ տանում Մայդանի հետ:


© armedia.am