Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների պատճառով մոտ 400 տուն է ջրասույզ եղել: Վտանգի գոտուց տարհանվել է 20 ընտանիք: Նշվում է, որ Սոչիի Ադլերի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ փրկարարները մեկ զոհված տղամարդու մարմին են գտել: Այս մասին տեղեկացնում է ВВС-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել: Քաղաքի կայարանի և օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են: