Պաղեստինցիներն Իսրայելի դեմ Միջազգային դատարան հայց են ներկայացրել

10:16     26 հունիսի, 2015

Պաղեստինի Ինքնավարությունը Իսրայելի իշխանությունների դեմ Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել` նրանց մեղադրելով 2014-ին Գազայի հատվածում գործած ռազմական հանցագործությունների մեջ, հաղորդում է Euronews-ն:

Օրերս ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որտեղ պաղեստինյան և իսրայելական իշխանություններին մեղադրում էր Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Իսրայելական իշխանությունները հերքել են այս մեղադրանքները, իսկ պաղեստինյան իշխանությունների վերոնշյալ քայլն անվանել են սադրանք:

Պաղեստինը Միջազգային քրեական դատարանի անդամ էր դարձել այս տարվա ապրիլին:


© armedia.am