Ցուցարարները հրապարակել են իրենց 3 պահանջները

15:17     26 հունիսի, 2015

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է իր 3 պահանջները. դրանք են՝

- Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը,

- Վերանայել 2014-ի սակագինը նվազեցման նպատակով,

- Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, որոնք անօրինաբար հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց հրաման տվողներին:


© armedia.am