Այսօր` ժամը 20:00-ին, ՀՀԿ ԳՄ նիստն է լինելու: Այս մասին հաղորդում է Yerkir.am-ը:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը օրակարգի վերաբերյալ ոչինչ չասաց` նշելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսօր քննարկվի երկրի թիվ մեկ հարցը` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բազմօրյա մասսայական ցույցերը, ԳՄ անդամներ Սամվել Նիկոյանը, Ռուբեն Թադևոսյանն ու Մուշեղ Լալայանը չկարողացան պատասխանել` ասելով, որ բոլոր այդ հարցերի մասին պատասխանները կարող են հնչել միմիայն նիստից հետո, որը վարելու է երկրի նախագահը: