Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հարցազրույցէ տվել ֆրանսիական հեղինակավոր France Culture ռադիոալիքի «Planète Terre» /Երկիր Մոլորակ/ հաղորդմանը, որը հեռարձակվել է ս.թ. հունիսի 24-ին:
ԼՂՀ ներկայացուցիչը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում պետականաշինության գործընթացը, Ֆրանսիա–Ղարաբաղ Բարեկամության շրջանակի գործունեությունը և նպատակներն, ինչպես նաև Արցախի և Ֆրանսիայի համայնքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրերը:
Ռադիոալիքի ինտերնետային կայքում հրապարակված է նաև հակիրճ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի մասին, որում, մասնավորապես, նշվում է, որ ԼՂՀ-ն միջազգային կապեր է հաստատում ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքների հետ:
Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի հարցազրույցն ամբողջությամբ՝
http://www.franceculture.fr/emission-planete-terre-l-etat-dans-tous-ses-etats-2015-06-24: