Բաղրամյան պողոտայում հարսանիք է

16:48     27 հունիսի, 2015

«Համ-բույր, համ-բույր» վանկարկումներով ցուցարարները ստիպեցին Բաղրամյան եկած հարս ու փեսային համբուրվել: Այնուհետեւ զույգի՝ Կարինեի և Դավիթի գլխին կոնֆետներ նետեցին, հայտնում է Tert.am-ը:

Թե ինչու որոշեցին հարսանիքի մի մասն այստեղ անցկացնել, զույգը պատասխանեց. «Որովհետև մենք էլ հայ ենք և ազգի մի մասնիկն ենք»:

Հարսը աղջիկների կողմ շպրտեց ծաղկեփունջը, եւ որոշվեց, թե ով է հաջորդը:

Ցուցարարները զույգի  հետևից բղավում էին. «Բախտավոր լինեք»: Իսկ նորապսակներն արձագանքում էին՝ «Տարոսը բոլորին»:


© armedia.am