ԱՄՆ պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցությունները պատրաստ է շարունակել նաև նախատեսված վերջնաժամկետից հետո:
Ինչպես փոխանցում է Газета.Ru-ն` դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ-ն պատրաստ է բանակցություններ վարել մինչև հուլիսի 9-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Իրանին և միջազգային միջնորդների «վեցնյակին» մնում է համաձայնեցնել «միջուկային ծրագրի ոլորտում Իրանի կողմից հետազոտությունների և մշակումների երկարաժամկետ սահմանափակումների, Իրանի միջուկային կառույցների մանրակրկիտ ստուգման և պայմանավորվածությունների խախտման դեպքում պատժամիջոցներին ավտոմատ կերպով վերադառնալու» հարցերը: