ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հունիսի 28-ին Twitter-յան էջում հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված շարունակվող ցույցերի կապակցությամբ.
«Մտահոգված ենք լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել #ElectricYerevan»,- ասված է հայտարարության մեջ: