Հունաստանում մեկ շաբաթով կդադարեցվի բանկերի աշխատանքը

09:18     29 հունիսի, 2015

Հունաստանի բանկերը մեկ շաբաթով դադարեցրել են աշխատանքները, տեղեկացնում է Euronews-ը: Հունիսի 29-ից չեն աշխատելու նաև բանկոմատները, իսկ հետագայում վերջիններիս միջոցով հնարավոր կլինի կանխիկացնել օրական 60 եվրոյից ոչ ավելի:

Աթենքը նման որոշում էր կայացրել դեռևս հունիսի 27-ին, երբ եվրախումբը հրաժարվեց երկարացնել հունական բանկային համակարգին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը: Իշխանությունների այս քայլը պայմանավորված է հաշվեհամարներից գումարների մասայական հանումը թույլ չտալու համար:


© armedia.am