Հունաստանի բանկերը մեկ շաբաթով դադարեցրել են աշխատանքները, տեղեկացնում է Euronews-ը: Հունիսի 29-ից չեն աշխատելու նաև բանկոմատները, իսկ հետագայում վերջիններիս միջոցով հնարավոր կլինի կանխիկացնել օրական 60 եվրոյից ոչ ավելի:
Աթենքը նման որոշում էր կայացրել դեռևս հունիսի 27-ին, երբ եվրախումբը հրաժարվեց երկարացնել հունական բանկային համակարգին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը: Իշխանությունների այս քայլը պայմանավորված է հաշվեհամարներից գումարների մասայական հանումը թույլ չտալու համար: