Թուրքական ոստիկանությունը ջրաշիթեր ու ռետինե փամփուշտներ է օգտագործել Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում գեյ-շքերթին մասնակցելու համար հավաքված ամբոխին ցրելու նպատակով, հաղորդում է euronews-ը:
«Այս մարդիկ ցանկանում են միայն իրենց իրավունքների ճանաչում: Նրանք քարեր չեն նետում կամ էլ օգտագործում «Մոլոտովի կոկտեյլներ», սակայն դուք տեսաք ոստիկանության արձագանքը: Դա այսօրվա Թուրքիան է»,-նշել է Ստամբուլի բնակիչներից մեկը: