«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը». Коммерсантъ

11:14     29 հունիսի, 2015

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը վաճառել դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», գրում է ռուսական «Коммерсантъ»-ը։

Թերթի աղբյուրների համաձայն՝ հոլդինգը այս կապակցությամբ անգամ բանակցություններ է սկսել պոտենցիալ գնորդների հետ: 

Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից։

Ավելացնենք, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունում այս տեղեկությունները հրաժարվում են մեկնաբանել:


© armedia.am