Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը վաճառել դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», գրում է ռուսական «Коммерсантъ»-ը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ հոլդինգը այս կապակցությամբ անգամ բանակցություններ է սկսել պոտենցիալ գնորդների հետ:
Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից։
Ավելացնենք, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունում այս տեղեկությունները հրաժարվում են մեկնաբանել: