Սիրիայում մահացել է ևս մեկ Վրաստանի քաղաքացի: 23-ամյա Թուրպալ Բորչաշվիլին «Իսլամական պետության» շարքերում մասնակցել է ռազմական գործություններին:
Բորչաշվիլին ծնվել է Պանկիսյան կիրճում գտնվող Ձիբախևի գյուղից, որը մեծամասամբ բնակեցված է չեչեններով: Ըստ տեղացիների՝ Բորչաշվիլին մեկուկես տարի առաջ արտագնա աշխատանքի է մեկնել Թուրքիա և հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել Սիրիայում:
Բորչաշվիլին Վրաստանի արդեն թվով 14-րդ քաղաքացին է, ով սպանվել է ԻՊ շարքերում կռվելիս: