ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Չակ Հեյգլը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն դաշնակիցներ են, սակայն կան որոշ հարցեր, որոնց շուրջ նրանք լիովին տարբեր դիրքորոշում ունեն, - հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
«Չնայած որոշ բնագավառներում մենք հակասություններ ունենք, այնուամենայնիվ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները շարունակում են ամրապնդվել, հատկապես Իսլամական պետության շուրջ մղած համատեղ պայքարի համատեքստում, ինչը լրջագույն խնդիր է դարձել ողջ աշխարհի համար», - հայտարարել է Հեյգլը: