Հայրենիքի համար նահատակվածների անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: