Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է աշխատանքից
Ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժինը հայտնում է, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Նա հաշվառվել է կադրերի ռեզերվում: