Թբիլիսին մտադիր է երկխոսության միջոցով կարգավորել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Ղարիբաշվիլի

14:41     29 հունիսի, 2015

Վրաստանը մտադիր է «կառուցողական և առավելագույն պրագմատիկ երկխոսության ճանապարհով կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է TACC-ը:

Նա հիշեցրել է, որ «ավելի քան 2 տարի առաջ Վրաստանն ուղիղ երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ»։

Ղարիբաշվիլին նշել է, որ ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։ «Միայն այդ ճանապարհով մենք պետք է հասնենք համաձայնության և պայմանավորվածությունների վրաց-ռուսական հարաբերությունների կարևորագույն թեմաների վերաբերյալ»,- հավելել է վարչապետը։


© armedia.am