Վրաստանը մտադիր է «կառուցողական և առավելագույն պրագմատիկ երկխոսության ճանապարհով կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է TACC-ը:
Նա հիշեցրել է, որ «ավելի քան 2 տարի առաջ Վրաստանն ուղիղ երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ»։
Ղարիբաշվիլին նշել է, որ ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։ «Միայն այդ ճանապարհով մենք պետք է հասնենք համաձայնության և պայմանավորվածությունների վրաց-ռուսական հարաբերությունների կարևորագույն թեմաների վերաբերյալ»,- հավելել է վարչապետը։