Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է «քաղաքականապես, տնտեսապես և ռազմական առումով» սատարել սիրիական կառավարությանը:
Իսկ ՌԴ նախագահ Պուտինն իր հերթին նշել է, որ եթե սիրիական կառավարությունը դա հնարավոր է համարում, ապա Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն բան Սիրիային մաքսիմալ կերպով օգտակար լինելու համար: