Ալիևը պարգևատրել է Ալիևային «Ալիևի» շքանշանով

21:09     29 հունիսի, 2015

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս պարգևատրել է իր կնոջը` Մեհրիբան Ալիևային, իր հոր` Հեյդար Ալիևի անվան պատվավոր շքանշանով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Ալիևան արժանացել է այս շքանշանին շնորհիվ իր ունեցած ներդրումներին մշակույթի, սպորտի, կրթության ու բժշկության զարգացման մեջ, ինչպես նաև Բաքվի եվրոպական խաղերի կազմակերպման ընթացքում իր մատուցած ծառայությունների համար:

Այս տեղեկատվությունը բնավ կատակ չէ: Եվ ինչպես ասում են` սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:


© armedia.am