«Ինտեր ՌԱՕ»-ն հերքում է տեղեկությունները, թե բանակցություններ է վարում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի շուրջ:
«Այս պահին ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ որևէ բանակցություն չենք վարում»,- Интерфакс-ին է ասել ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Այսօր ռուսական Коммерсантъ-ն էր գրել, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են ստիպել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել ընկերությունը: