«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններն ահաբեկչություններ են պլանավորում Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, փոխանցում է ТАСС-ը:
«Սիրիայում և Իրաքում կռվող ԻՊ-ի գրոհայինները պատրաստվում են մի շարք սարսափելի ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում»,- ասել է նա։
Քեմերոնն ընդգծել է, որ ծայրահեղականներն իրական վտանգ են ներկայացնում ողջ Արևմուտքի համար:
Հիշեցնենք, հունիսի 26-ին Թունիսի ծովափնյա հանգստավայրում ԻՊ-ի զինյալ ահաբեկիչը տասնյակ զբոսաշրջիկների էր սպանել Թունիսում․ նրանց մեծ մասը բրիտանացի էին: