ԱՄՆ-ի վարչակարգի անանուն բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters լրատվականին հերքել է, թե Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի իշխանություններին, - փոխանցում է Tert.am-ը:
Ավելի վաղ Bloomberg լրատվականը և մի շարք առաջատար ԶԼՄ-ները հայտնել էին, թե Օբաման նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Խամենեին, իսկ նամակը վերաբերել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Անցած տարի նոյեմբերին ևս տեղեկություններ էին հայտնվել, թե Օբաման նամակ է գրել Իրանի իշխանություններին: Այդ անգամ, սակայն, ԱՄՆ-ի Նախագահը Իրանի իշխանություններին փորձել էր համոզել պայքարի մեջ մտնել «Իսլամական պետության» դեմ: