Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր հանդես է եկել ելույթով` BBC հեռուստաընկերությանը կոչ անելով չօգտագործել «Իսլամական պետություն» արտահայտությունը Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորման մասին գրելիս, հայտնում է Tert.am-ը:
Բրիտանիայի վարչապետը, ով BBC Radio-ին տված հարցազրույցում խմբավորմանն անվանել է ԻԼԻՊ (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն), ասում է, որ մահմեդական աշխարհը «կընկրկի»` լսելով այդ արտահայտության օգտագործումը` ի արդարացում «մեծ կրոնի այլասերման»:
Նա ընդգծել է, որ ողջ աշխարհում ծայրահեղականների պայքարը բրիտանացիների դեմ հնարավոր է հաղթահարել, սակայն դրա համար «արտակարգ վճռականություն և համբերություն է պետք»:
Քեմերոնը քննադատել է BBC-ի հեռուստահաղորդավար Ջոն Համֆրիսին ահաբեկչական խմբավորումը «Իսլամական պետություն» կոչելու համար: