Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել իմիգրանտների միջև կռիվը դադարեցնելու նպատակով̦ - հայտնում է Euronews-ը:
Ինչպես նշում են ականատեսները, կողմերից մեկը Ղուրան է խլել մյուսի ձեռքից, որի էջերում գումար է թաքնված եղել:
Սկզբական լեզվակռիվը որոշ ժամանակ անց հսկայական ծեծկռտուքի է վերածվել` խուճապի մատնելով իմիգրանտների համար նախատեսված ամբողջ ճամբարը: