Ուկրաինան գազ չի ստանա Ռուսաստանից

13:10     1 հուլիսի, 2015

Այն բանից հետո, երբ Ուկրաինային և Ռուսաստանին չհաջողվեց համաձայնության գալ հաջորդ երեքից վեց ամիսներին գազի մատակարարումների հետ կապված, Ուկրաինան որոշեց դադարեցնել գազի գնումը Ռուսաստանից:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Ուկրաինայի այս քայլը որակել է որպես «դժբախտ որոշում»:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի պետական ընկերությունից`"Нефтогаз"-ից հայտարարել են, որ իրենք կշարունակեն ռուսական գազի հասցնել Եվրոպայի սպառողներին:

Մոտ մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, որ ռուսական գազի մատակարարումն Ուկրաինա դադարեցվում է: 


© armedia.am