Լոնդոնում հուլիսի 7-ին Chatham House-ը կազմակերպելու է բանավեճ-քննարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տարածաշրջանային անվտանգություն և տարածաշրջանում տարբեր դերակատարների հարաբերություններ թեմայով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նույնպես հրավեր է ստացել մասնակցելու քննարկմանը, որի ժամանակ վերջինս հակիրճ զեկույց կներկայացնի ԼՂՀ ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև կներկայացնի իր տեսակետը տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային խաղացողների վերաբերյալ: Նախագահի զեկուցին կհաջորդի հարց ու պատասխան քննարկումը:
Chatham House-ը միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ է, որը հայտնի է որպես բրիտանական վերլուծական կետրոն միջազգային հարաբերությունների ոլորտում: