ԱՄՆ վարչակազմը «տեխնիկական» է համարում Իրանի միջուկային ծրագրով բանակցությունները մինչև հուլիսի 7-ը երկարացնելու մասին որոշումը։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին ։
«Դա պարզ տեխնիկական երկարաձգում է»,- ասել է նա լրագրողներին։
Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջավադ Զարիֆի և Սերգեյ Լավրովի հետ։ «Այդ հանդիպումները կշարունակվեն»,- հավելել է Կիրբին։
Ավելի վաղ «վեցյակը» որոշում էր ընունել երկարացնելու Իրանի հարցով համապարփակ համաձայնագրի կնքման ժամկետը մինչև հուլիսի 7-ը։