Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Գռուզստատ») ներկայացրած մարդահամարի նախնական տվյալների՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 729 635 մարդ:
Համընդհանուր մարդահամարը սկսվել է 2014թ-ի նոյեմբերի 5-ին և տևել է շուրջ երկու ամիս: Նախորդ՝ 2002թ-ին անցկացված մարդահամարի տվյալների հետ համեմատած Վրաստանի բնակչությունը նվազել է 641 900-ով:
Ըստ նախնական տվյալների՝ Վրաստանի գյուղերում բնակվում է 1 589 509 քաղաքացի: Գյուղական բնակչությունը կրճատվել է 23.8, իսկ քաղաքայինը՝ 6.3 %-ով:
Մայրաքաղաք Թբիլիսիի բնակչությունը կազմում է 1 118 035 մարդ, ինչը կազմում է ողջ երկրի բնակչության մոտ 30%-ը:
Ամենից շատ բնակչությունը կրճատվել է Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջաններում (37.4%), Սամեգրելո-Զեմո Սվանեթիում (29%):
Վրաստանի բնակչության 47.7%-ը (1 778 500) կազմում են տղամարդիկ, իսկ 52.3%-ը (1 951 000)`կանայք: