«Երևան-ջուր» ընկերությունը որոշել է չթանկացնել ջուրը
«Երևան-ջուր» ընկերությունը հետ է կանչել ջրի սակագների բարձրացման իր ներկայացրած հայտը: Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանին ուղղված նամակում հաղորդվում է, որ, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, «Վեոլիա» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել սակագինը:
Ըստ ընկերության՝ 9 տարվա գործունեության ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: