Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքը
ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ սահմանվել է Լեռնային Ղարաբաղի կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
5) գյուղատնտեսության նախարարություն.
6) էկոնոմիկայի նախարարություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
8) կրթության, գիտության և սպորտի նախարարություն.
9) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
10) պաշտպանության նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:
Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
4) Լեռնային Ղարաբաղի ոստիկանություն: