Նոր սահմանադրությամբ Դոնբասը հատուկ կարգավիճակ չի ստանա

10:28     2 հուլիսի, 2015

Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի նախատեսում Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌոսԲալտ-ը, հուլիսի  1-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Սահմանադրական փոփոխությունների փաթեթի ներկայացման ժամանակ։

«Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի նախատեսում ոչ մի հատուկ կարգավիճակ Դոնբասի համար։ Նմանատիպ բոլոր լուրերը կեղծ են։ Նախագիծը ենթադրում է տեղական ինքնակառավարման իրականացման հատուկ կարգ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին վարչատարածքային միավորումներում, ինչը սահմանվում է առանձին օրենքով»,- ասել է Պորոշենկոն։

Նա նաև նշել է, որ ապակենտրոնացումն անջատողականության վարակի դեմ միջոց է, և որ արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, իրավունքի գերակայությանը և ազատությունների պաշտպանությանն առնչվող հարցերում կենտրոնական իշխանության թուլացում տեղի չի ունենա։ 


© armedia.am