Բրազիլիայի ֆուտբոլի ասոցիացիան հատուկ մրցավարների խորհուրդ է ստեղծել, որը պարտությունների շարքից հետո պետք է փորձի հետ բերել բրազիլական թիմի երբեմնի լավ մարզավիճակը և կրկին հաղթանակներ ապահովի ֆուտբոլիստների համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, մրցավարներից սպասում են կրած անհաջողությունների հստակ վերլուծություն, ինչպես նաև հետագա գործողությունների պլան:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականը խայտառակ 1:7 հաշվով պարտություն էր կրել գերմանացիներից՝ չնայած այն հանգամանքին, որ Բրազիլիան հինգ անգամ աշխարհի չեմպիոն է եղել՝ ավելի շատ, քան ցանկացած ուրիշ երկրի հավաքական: