Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգին հուլիսի 1-ին կանչել են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն: Նման քայլի պատճառ է դարձել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ ChathamHouse-ի հրավերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ մասնակցելու Ղարաբաղյան հակամարտության, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ կազմակերպված քննարկումներին:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն Ադրբեջանի Հանրապետության կառավարության անունից իր բողոքն է հայտնել ԼՂՀ նախագահի այցի հետ կապված:
Նշենք, որ ՝ ChathamHouse-ի կազմակերպած քննարկումները տեղի կունենան հուլիսի 8-ին: Նախատեսվում է, որ Բակո Սահակյանն ունենալու է ելույթ, ինչպես նաև շուրջ մեկ ժամ պատասխանելու է ներկաների հարցերին: