Իրանի կառավարությանը մեկամսյա «ծանր» աշխատանքից հետո հաջողվել է 13 տոննա ոսկին Հարավաֆրիկյան հանրապետությունից վերադարձնել Իրան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլա Սեյֆը։
«13 տոննա ոսկին, որը ձեռք է բերվել երկու տարի առաջ Հարավային Աֆրիկայում և հետո կալանքի տակ դրվել պատժամիջոցների պատճառով, նախօրեին վերադարձվել է Իրանի գանձապետարան»,- ասել է Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը:
Սեյֆը ՀԱՀ-ում ոսկու վրա դրված կալանքի վերացման հաջողությունը մասամբ պայմանավորել է Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև տարվող բանակցություններով: