Ամերիկյան իշխանությունները դիմում են ուղարկել շվեյցարական իրավապահ մարմիններին՝ այնտեղ ձերբակալված ՖԻՖԱ-Ի աշխատակիցներին արտահանձնելու նպատակով, - հայտնում է ВВС-ին:
Դիմումը դեռևս չի դիտարկվել, բայց, ըստ Շվեյցարիայի արդարադատության նախարարության և ոստիկանության, ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորություն ամեն դեպքում կա:
Հիշեցնենք, որը խոսքը գնում է վերջերս Ցյուրիխում ձերբակալված ՖԻՖԱ-ի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ովքեր հայտնվել էին համաշխարհային սկանդալի կենտրոնում՝ պարբերաբար կաշառքներ վերցնելու մեղադրանքով: