ԱՄՆ նոր ազգային ռազմավարական մարտավարության մեջ ռևիզիոնիստական տրամադրություններով պետությունները և ծայրահեղական խմբավորումները համարվում են ԱՄՆ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները, տեղեկացնում է TACC-ը:
Ինչպես նշվում է Պենտագոնի հրապարակած փաստաթղթում, ԱՄՆ-ի ազգային նոր ռազմավարական մարտավարությունը մշակվել է «ռևիզիոնիստական տրամադրվածությամբ պետություններին, որոնք ձեռնոց են նետում միջազգային նորմերին, ինչպես նաև միջտարածաշրջանային անվտանգությունը խաթարող բռնություն կիրառող ծայրահեղական խմբավորումենրին դիմակայելու անհրաժեշտության հետ կապված»:
Մարտավարության հեղինակները Ռուսաստանին մեղադրել են այն բանում, որ նա խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ուղղակի և երրորդ ուժերի միջոցով: