Հունաստանի փրկության համար հարկավոր է 50 մլրդ եվրո

10:49     3 հուլիսի, 2015

Ներկայիս պայմաններում Հունաստանի տնտեսական դրության բարելավման համար հարկավոր է 50 մլրդ եվրո: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հունաստանի հարցով զեկույցում, տեղեկացնում է Интерфакс-ը:

Ընդ որում, օգնության փաթեթի այն մասը, որը բաժին է ընկնում Եվրամիությունից Հունաստանի վարկատուներին, կազմել է մոտ 36 մլրդ եվրո:

Զեկույցով միջազգային ֆինանսական կառույցը նաև կանխատեսում է արել, որ Հունաստանի տնտեսության աճի տեմպը խիստ կնվազի 2015-ին` ավելի վաղ սպասվող 2,5 տոկոսի փոխարեն կազմելով 0 տոկոս:

Հուլիսի 5-ին Հունաստանում հանրաքվե կանցկացվի` միջազգային վարկատուների հետ համաձայնությունների հարցով: 


© armedia.am