Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարել է, որ արաբական միացյալ բանակը կարող է օգտագործվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այդ մասին նա հայտարարել է «Կոմերսանտի» հետ զրույցում:
Ալ-Արաբին նշել է, որ պատերազմի ուղարկելու մասին որոշումը պետք է կայացնի կառույցի Պաշտպանության խորհուրդը:
Արաբական միացյալ բանակ ստեղծելու մասին որոշումը ընդունվել է մարտի վերջին Շարմ-էլ-Շեյխում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի ժամանակ: Մայիսին արաբական երկրների Գլխավոր շտաբերի ղեկավարները Կահիրեում պայմանավորվեցին, որ արաբական միացյալ բանակի ձևավորման բոլոր քայլերը պետք է ավարտված լինեն մինչև հուլիսի 29-ը: