ԱՄՆ-ում շարունակում են հրապարակել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական փոստի նամակները: Los Angeles Times թերթը հրապարակել է նրա՝ Հայաստանի և Թուրքիայի վերաբերյալ նամակները, թվագրված 2009 թվականի օգոստոսի 30-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նամակներից մեկում Քլինթոնը Պետքարտուղարության աշխատակցին հարցնում է Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի անունը: Մեկ այլ նամակում պետքարտուղարը փորձում է ճշտել հայ-թուրքական բանակցությունների հստակ օրակարգը: