Ռուսական դպրոցներում «հայրենասիրական կրթության» ծրագրի մեջ որոշել են ընդգրկել «Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին» թեման, ինչի մասին հայտնել է ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը:
Նրա խոսքերով՝ ծրագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբեր ամսից՝ ուսումնական նոր տարվան համընթաց:
Հիշեցնենք, որ նախկինում Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կազմի մեջ է մտել անցյալ տարվա մարտ ամսին, սակայն ողջ Արևմուտքը, ինչպես նաև Ուկրաինան, օրինական չեն ճանաչում Ռուսաստանի այդ քայլը՝ անվանելով այն «բռնակցում»: